Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչու չէր ուզում դստերը Չիկագո անվանել
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հեռուստաշոուներից մեկի ժամանակ խոստովանել է, որ ի սկզբանե չէր ուզում երրորդ դստերը Չիկագո անվանել:
Daily Mail-ը հաղորդում է , որ Քիմն ուզում էր դստերն անվանակոչել Ջո: 37–ամյա հայուհին պատմել է, որ իր մորական տատիկի անունը Մերի Ջո է, ինքը ցանկանում էր նրա պատվին անվանակոչել հունվարին լույս աշխարհ եկած աղջկան: Քիմը նշել է, որ դիտարկում էր նաև Գրեյս տարբերակը:
«Սկզբում Չիկագո անունն ինձ շփոթության մեջ գցեց, չեմ կարող ստել: Իրականում ինձ մեկ վանկանի անուններն են դուր գալիս», -ասել է Քարդաշյանը ու պարզաբանել, որ որոշումն ի վերջո կանգ է առել Չկագո տարբերակի վրա, քանի որ ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, Չիկագոյից է։ Ըստ նրա` այդ վայրը մեծ ազդեցություն է ունեցել Ուեսթի կայացման վրա:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ունեն 3 երեխա:








