Սևակ Խանաղյանի առաջին փորձը Լիսաբոնում
Հաշված օրեր են մնացել «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին։ Մայիսի 8-ին 10–ին և 12–ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կկայանա երգի միջազգային մրցույթը, որին Հայաստանը կներկայանցնի Սևակ Խանաղյանը` «Քամի» երգով։ Սևակը կներկայանա առաջին կիսաեզրափակչում` 16–րդ համարի ներքո։
Հայաստանն առաջին անգամ կներկայանա ամբողջությամբ հայերեն երգով։ Սևակն արդեն Լիսաբոնում է, որտեղ մասնակցել է առաջին փորձին։ «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը YouTube-յան էջում հրապարակել է փորձից մի հատված։
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակն այս տարի ընտրվել է «Դեպի եվրատեսիլ» նախագծի միջոցով` միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։ Սևակը ստացել էր թե՛ ժյուրիի, թե՛ հեռուստադիտողների առավելագույն ձայները։







