Ֆիլիպ Կիրկորովի նոր տեսահոլովակը ռեկորդային դիտումներ է գրանցել
Ապրիլի 27–ին Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է «Цвет настроения - синий» երգի տեսահոլովակը, որը մի քանի օրվա ընթացքում լայն տարածում է գտել։
Գրիգորի Լեպսի, Տիմատիի, Օլգա Բուզովայի, Նիկոլայ Բասկովի, ռեփեր Գնոյնիի մասնակցությամբ տեսահոլովակը մի քանի օր է` առաջատար է վարկանշային աղյուսակում, ընդ որում` ոչ միայն Ռուսաստանում, այլև ԽՍՀՄ նակին մի շարք երկրներում:
Պրեմիերայից 5 օր անց Կիրկորովի նոր տեսահոլովակն արդեն գրանցել է ավելի քան 11 մլն դիտում։
Երգչի տեսահոլովակի ռեժիսորը Իվան Ուրգանտն է: Ինքը` Կիրկորովը, տեսահոլովակում ներկայացել է ռեփեր The Face-ի դերում:







