«Ուկրաինայի ձայնը» ներողություն է խնդրել Սրբուհու ելույթի ժամանակ Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար
Երգչուհի Սրբուհի Սարգսյանի ելույթը «Ուկրաինայի ձայնի» եզրափակչում լայն քննարկումների առարկա դարձավ։ Ելույթը հրապարակելուց ժամեր անց «Ուկրաինայի ձայնը» հեռացրեց այն Youtube–ի պաշտոնական ալիքից։ Պատճառը երգչուհու ելույթի ժամանակ էկրանին հայտնված Արդրբեջանի դրոշն էր։
«Ուկրաինայի ձայնի» ստեղծագործական թիմը Ֆեյսբուքի պաշտոնական էջում ներողություն է խնդրել այս միջադեպի համար։
««Ուկրաինայի Ձայնը» նախագծի թիմը ներողություն է խնդրում տեխնիկական սխալի համար, որի արդյունքում Սրբուհի Սարգսյանի ելույթի ավարտին ուղիղ եթերում Հայաստանի դրոշի փոխարեն էկրանին ցուցադրվեց Ադրբեջանի դրոշը: Սրբուհու այս ելույթը կոչվված էր մարդու իրավունքների մասին խոսելու և նպատակ ուներ աջակցելու ազատության համար մղվող պայքարին: Տեսանյութը հեռացվել է նախագծի Youtube–ի ալիքից սխալը շտկելու նպատակով: Մենք հասկանում ենք միջադեպի համար պատասխանատվությունը և ներողություն ենք խնդրում, եթե վիրավորել ենք որևէ մեկի զգացմունքները»:
Նշենք, որ մրցույթում Սրբուհին զբաղեեցրեց 4–րդ տեղը։








