Ծնվել է Արփիի երկրորդ երեխան. ծնողները նրան խորհրդանշական անուն են տվել

11:32 • 03.05.18

 

Երգչուհի Արփին և թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը  երկրորդ անգամ ծնող են դարձել։ Արփին ամուսնուն արու զավակ է պարգևել։

 

Մինչև վերջին պահը փոքրիկի անվան ընտրության հարցում չկողմնորոշված ծնողները նրան տվել են Ակսել անունը։ Մայրիկը բացատրում է, որ որդու անունը հենց այնպես չի ընտրվել, այն նշանակում է խաղաղության հայր։

 

«Բարո՜վ եկար լույս աշխարհ, մեր հեղափոխական Ակսել (իմաստ.՝ Խաղաղության Հայր, Father of Peace): Քո ծննդյան ավետիսով խաղաղություն բեր մեզ՝ Հայաստանին»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է երգչուհին։

 

Ծննդաբերությունից օրեր առաջ Tert.am Life–ին տված հարցազրույցում Արփին խոստովանել էր, որ հղիության առաջին ամիսներին դժվարությամբ էր պատկերացնում, որ տղա երեխայի մայրիկ է դառնալու, բայց, աստիճանաբար, սկսում է պատկերացնել, որ որդի է ունենալու: «Մի տեսակ զգում եմ՝ ինչ–որ անփոխարինելի կապ է լինելու մոր և որդու միջև»,- նկատել էր նա:

 

Արփիի ավագ դուստրը` Արևիկը, շուտով կդառնա 3 տարեկան։ Փոքրիկն անհամբերությամբ էր սպասում եղբոր ծննդին։