Սոնա Շահգելդյանի և Արսեն Գրիգորյանի փորձությունները «Երեկոյան Ազոյանում»
«Արմենիա TV»-ի եթերում ամեն շաբաթ երեկոները շարունակում է հետաքրքիր ու տպավորիչ դարձնել «Երեկոյան Ազոյան» հաղորդումը` Հովհաննես Ազոյանի և Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ։
Այս շաբաթ հաղորդման հյուրերն են երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը: Հաղորդման ստեղծագործական թիմը հայտնի հյուրերի համար պատրաստել է նոր մրցույթներ ու անսպասելի իրավիճակներ և խոստանում է` հեռուստադիտողների համար ապահովել դիտարժան ու ծիծաղաշարժ երեկո:
Հովհաննես Ազոյանը Սոնա Շահգելդյանին առաջարկելու է երգ կատարել ապահարզանի միջոցառման համար, իսկ Արսեն Գրիգորյանին առաջադրված փորձությունը ի հայտ է բերել նրա մնջախաղային ջղաձգումները: Մինչև փորձությունները լսարանին ներկայացվել է անկեղծ ու հումորային զրույց արտիստների հետ:







Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի







