«Եվրատեսիլ 2018»–ի կապույտ գորգն ու բացման արարողությունը
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում երեկ կայացել է «Եվրատեսիլ 2018»–ին բացման պաշտոնական արարողությունը։ Այս տարի մրցույթի մասնակիցներն ավանդական կարմիր գորգի փոխարեն անցել են կապույտ գորգի վրայով։ Այն խորհրդանշում է օվկիանոսի գույնը։
Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը արարողությանը ներկայացել է Արամ Նիկոլյանի հեղինակած հագուստով։ Մշտապես սև հագուստով ներկայացող Սևակն այս անգամ ներկայացել է գինեգույն պիջակով։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2018»–ը կկայանա մայիսի 8–ին, 10–ին և 12–ին։ Սևակ Խանաղյանը կներկայանա առաջին կիսաեզրափակչում` 16–րդ համարի ներքո։
.jpg?1525681093627)















.jpg?1525681239074)













