Կանադական «Ձայնում» հաղթեց Յամա Լորանը, Միրիամ Բաղդասարյանն առաջարկ է ստացել Kodaline խմբի կողմից (տեսանյութ)

14:37 • 07.05.18

 

Երիտասարդ երգչուհի Միրիամ Բաղդասարյանը, որը ներկայանում էր կանադական «Ձայնը» նախագծում, երեկ կայացած եզրափակիչի ժամանակ ևս հաջող ելույթ է ունեցել։ Լառա Ֆաբիանի թիմում ընդգրկված երգչուհին այս անգամ ներկայացել է Je veux donner երգով:

 

Միրիամը հասավ մինչև եզրափակիչ, սակայն կանադական «Ձայն»-ի հաղթող ճանաչվեց 27-ամյա Յամա Լորանը: Նրա մարզիչը` Գարուն, խոստովանել է, որ ստեղծագործական առումով Յաման իր համար շատ մեծ բացահայտում է եղել:

 

Միրիամը եզրափակչում հայտնված  ամենաերիտասարդ մասնակիցն է, ով եզրափակչի նախորդ օրը՝ մայիսի 5-ին, տոնել է իր 19 ամյակը:

 

Թեև երգչուհին չհաղթեց, նա կրկին կարողացավ գրավել հանդիսատեսին`իր էներգետիկ ելույթով: Kodaline խմբի տեսանյութով ոգևորված Միրիամն իր բաժին հաղթանակն ունի, նա հատուկ հրավեր է ստացել խմբի հետ բեմում երգելու:


 

Կանադական «Ձայնում» հաղթեց Յամա Լորանը, Միրիամ Բաղդասարյանն առաջարկ է ստացել Kodaline խմբի կողմից (տեսանյութ)