«Համերգ չենք նախատեսում». Սերժ Թանկյանը Հայաստանի ճանապարհին է
System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն այսօր ժամանելու է Հայաստան։
Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ երգիչը համերգ է ունենալու Երևանում։ Այս խոսակցությունները շատ են ուրախացրել երգչի երկրպագուներին, սակայն նա շտապել է հերքել դրանք։
Թանկյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, հայտնել, որ արդեն Հայաստանի ճանապարհին է, սակայն համերգ չի նախատեսում։
«Հայաստա՛ն, մենք գալիս ենք: Այնուամենայնիվ, համերգ նախատեսված չէ: Տեղյակ չեմ՝ ով է այդ տեղեկությունը տարածել»,- գրել է երգիչը:








