ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2018»–ի առաջին կիսաեզրափակիչը, Սևակը ելույթ կունենա այսօր
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում վայրկյաններ առաջ մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը ելույթ է ունենալու այսօր` 16-րդ համարի ներքո։
Սևակ Խանաղյանի հետ բեմում կլինեն 5 բեք-վոկալիստերը, որոնց անձամբ Սևակն է ընտրել։ Նրանք են՝ Մնաց Խանաղյանը, Սևակ Մուսախանյանը, Մոնիկա Մանուչարովան, Ջուլիետա Գրիգորյանը և Արևիկ Գրիգորյանը։ Սևակն առաջին անգամ մրցույթին կներկայացնի ամբողջությամբ հայալեզու երգ` «Քամին»։
Այս տարի մրցույթն անցկացվում է All Aboard` «Բոլորս տախտակամածին» կարգախոսով, քանի որ Պորտուգալիան Եվրոպային աշխարհի հետ միացնում է օվկիանոսի միջոցով: Օվկիանոսի թեմայով պայմանավորված բացման արարողությանը մրցույթն այս տարի ունեցավ կապույտ գորգ` կարմիրի փոխարեն։
Այս տարի Ռուսաստանը կրկին մասնակցում է մրցույթին։ Թվով 63-րդ մրցույթի մասնակիցները թվով 42–ն են` Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան:
«Եվրատեսիլի» երկրորդ եզրափակիչը կկայանա մայիսի 10–ին, իսկ եզրափակիչը, որի ժամանակ էլ կորոշվի հաղթողը, կկայանա մայիսի 12-ին:







