Հայտնի են «Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները
«Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ անցավ ևս 10 երկրի ներկայացուցիչ։
Նրանք են՝ Ավստրալիան, Հունգարիան, Ուկրաինան, Շվեդիան, Նորվեգիա, Դանիան, Սերբիան, Մոլդովան, Սլովենիան և Նիդեռլանդները։ Մայիսի 12-ին կայանալիք եզրափակչում նրանց կմիանան առաջին կիսաեզրափակիչը հաղթած երկրների՝ Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի ու Ֆինլանդիայի ներկայացուցիչները։
«Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Պորտուգալիան և մրցույթի կազմակերպիչ հանդիսացող երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Իտալիան և Իսպանիան կմասնակցեն միանգամից եզրափակչին:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ներկայացնում էր Սևակ Խանաղյանը, սակայն նա չանցավ եզրափակիչ։ Հայաստանի մասնակցության պատմության մեջ սա երկրորդ դեպքն էր, երբ մասնակիցը չէր հաղթահարում կիսաեզրափակիչը։ Նախորդ անգամ Հայաստանը եզրափակիչ չէր անցել Էմմիի մասնակցության ժամանակ։







