ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում վայրկյաններ առաջ մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը:
Այս տարի մրցույթն անցկացվում է All Aboard` «Բոլորս տախտակամածին» կարգախոսով, քանի որ Պորտուգալիան Եվրոպային աշխարհի հետ միացնում է օվկիանոսի միջոցով: Օվկիանոսի թեմայով պայմանավորված բացման արարողությանը մրցույթն այս տարի ունեցավ կապույտ գորգ` կարմիրի փոխարեն։
Թվով 63-րդ մրցույթի մասնակիցները թվով 42–ն են: 2 կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչում հայտնվեց 20 երկիր։ Եզրափակչում նրանց են միացել «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Պորտուգալիան և մրցույթի կազմակերպիչ հանդիսացող երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Իտալիան և Իսպանիան:
Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլից։







