Հայազգի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի
Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է միջազգային երկու մրցանակի: Նա Հայաստանը ներկայացրել է ԱՄՆ-ում տեղի ունեցած Golden Dream միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում տեղի ունեցած Vienna Stars միջազգային մրցույթում և գրավել է առաջին հորիզոնականները:
Մարիաննան երկու մրցույթներում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի Mercy on me ստեղծագործությամբ: Երգչուհին շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ, ում հետայժմ աշխատում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա:
Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով, ծանոթանալով եվրոպական մշակույթին և ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր «Եվրոպան իմ սրտում» գիրքը՝ եվրոպական 30 քաղաքների մասին: Լիման պատրաստվում է գիրք գրել նաև Ամերիկայի և Ասիայի մասին:










