Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի զբոսանքը Երևանում
Սոցիալական ցանցերում տարածում են գտել երգչուհի Սիրուշոյի և ամուսնու` Լևոն Քոչարյանի լուսանկարները երևանյան զբոսանքից։ Նրանք Կասկադի հարակից տարածքում են, երկուսն էլ` կեպիներով, որոնք հնարավորինս քողարկում են նրանց ով լինելը։
Ամուսնական զույգին ամեն օր չես տեսնի Երևանի փողոցներում, թեև Սիրուշոն, երբեմն, հրապարակում է լուսանկարներ առավոտյան ընտանեկան զբոսանքներից։
Նշենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանն ամուսնացել են 2009 թվականի հունիսի 6–ին, իսկ ընկերություն անում են ավելի վաղուց։ Սիրուշոն իր և Լևոնի սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հաստատել էր 2006–ին, թեև նրանց սիրավեպն ավելի երկար պատմություն ունի։ Ըստ լուրերի` այն սկսվել է դեռևս դպրոցական տարիներին։
Թեև այս տարիներին պարբերաբար լուրեր էին տարածվում, թե զույգը բաժանվել է, Սիրուշոն և Լևոն Քոչարյանը կազմել են շոու բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը։ Նրանք արդեն 2 որդի ունեն` Ռոբերտը և Միքայելը։
.jpg?1526373637583)
.jpg?1526373644042)
.jpg?1526375132553)







