Ֆելիքս Խաչատրյանը հրապարակել է որդու առաջին նկարը

15:25 • 16.05.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգիչ, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը  հայր է դարձել։

 

Կինը` Գոհարը, նրան արու զավակ է պարգևել։ Ֆիլիքսը, որ անձնական հրապարակումներ անելու հարցում բավակակնին զուսպ է, հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը։

 

«Happy Mamucyoks»,– գրել է ռեփերը, ի պատասխան կինը մեկնաբանել է. «Ընդմիշտ, հանուն կյանքի, իմ տղամարդ»։

 

Նշենք, որ 40–ամյա հաղորդավարի առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 12–ին` 3399 գրամ քաշով և 50 սմ հասակով։

 

Ծնողները նրան 2 անուն են տվել, որոնցից մեկը կրկնում է հայրիկի անունը` Ֆելիքս Լույս։

 

Ֆելիքս Խաչատրյանը հրապարակել է որդու առաջին նկարը