Գրիգորի Լեպսին հոսպիտալացրել են
Երգիչ Գրիգորի Լեպսը Մոսկվայում հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Գրիգորի Լեպսի մամուլի քարտուղարը հաստատել է երգչի` հոսպիտալացման մասին լուրը, սակայն չի պարզաբանել, թե ինչու է նա հոսպիտալացվել և ինչ ախտորոշմամբ:
Նախնական տեղեկություններով` Լեպսն ընկել է և ունի կողերի բազմակի կոտրվածքներ։ Այժմ պարզվում են միջադեպի հանգամանքները:
Լրատվամիջոցը նշում է, որ Լեպսը երբեք չի փորձել երևալ ավելի լավը, քան կա։ Ավելի վաղ, նա հաստատել է, որ տարիներ շարունակ պայքարում է հարբեցողության դեմ։ Սա քննարկումների տեղիք է տվել, որ հնարավոր է նա ընկել է, քանի որ եղել է խմիչքի ազդեցության տակ։







