«Մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել նորաձևության քննադատ Արմեն Երիցյանի հետ և մակագրել.
«Վերջերս պարզեցի, որ մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը... ցավալի բացահայտում էր...
Ինձ, ընդհակառակը, հիացնում է։ Դրա համա՛ր էլ սկզբունք ու խիզախություն է պետք։ Արմենը գեղեցկություն է ստեղծում ու չի վախենում տարբեր լինելուց»։
Մեկ այլ գրառմամբ Նազենին նշել է, որ Արմեն Երիցյանի տունը արվեստի խաղաղություն ունի։









