Թագավորական հարսանիք-2018. արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը
Մեծ Բրիտանիայում մեկնարկել է օրվա գլխավոր իրադարձությունը՝ արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։ Պսակադրությանը ներկա գտնվելու համար հյուրերը ժամանում են Վինձորի պալատի Սբ Գեորգի մատուռ։
Արդեն հայտնի է, որ Հարին ու նրա հարսնացուն ամուսնությունից հետո կստանան Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։ Օրերս հաղորդվել էր, որ հարսնացուին դեպի խորան է ուղեկցելու սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, քանի որ Մարքլի հայրը ներկա չի լինելու։ Տեղեկությունը տարածել էր Քենսինգթոնյան պալատը:
«Միսս Մեգան Մարքլը խնդրել է Նորին գերազանցություն Ուելսի արքայազնին պսակադրության օրն իրեն դեպի խորան ուղեկցել: Ուելսի արքայազնը հաճույքով կուղեկցի միսս Մարքլին»,- ասվում է Քենսինգթոնյան պալատի հայտարարությունում:


























