Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգին, այսօր կմասնակցի Arpeggio երգիչների միջազգային մրցույթին
Մալթայում այսօր կկայանա Arpeggio երգիչների միջազգային մրցույթը, որին մասնակցում է նաև պատանի երգչուհի Մեգին՝ «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը։
Իրինան դստեր հետ Մալթա է մեկնել մայիսի 24–ին։ Tert.am Life–ը ներկայացնում է պատանի երգչուհու մասնակցության մանրամասները։ Մեգգին ելույթ կունենա այսօր` 3–րդ համարի ներքո։
Իրինան նշել է, որ ամենաբարդն այն է, որ մրցույթում կա 100-ից ավելի մասնակից` մոտ 20 երկրից և, ընդամենը, 3 մրցանակային տեղ. «Հաշվի առնելով Մեգիի բեմական տարբերվող կեցվածքը, կարծում եմ, նա աչքի կնկնի, կհիշվի։ Նման մրցույթներում միայն շատ լավ վոկալային տվյալները բավական չեն։ Չնայած մասնակցությունն արդեն վատ չէ, քանի որ Հայաստանից միակ ներկայացուցիչը Մեգին է։ Իր համար շատ ավելի պատասխանատու է, բայց և ոգևորիչ» ։
Նրա խոսքով` Մեգգին շատ ավելի հանգիստ է, քան ինքը։ Մայրիկը լիահույս է, որ մրցույթում հաջողություն կգրանցեն։








