Ինչպես են Երևանում տոնել Վերջին զանգը
Հայաստանում երեկ տոնում էին Վերջին զանգը, ինչի առթիվ Ազատության հրապարակում կայացավ տոնական համերգ։
Tert.am Life-ը ներկայացնում է համերգի մանրամասներն ու ավարտական դասարանների աշակերտների լուքերը։
Այս տարի հրապարակն այնքան մարդաշատ չէր, որքան նախորդ տարիներին։ Այնուամենայնիվ, մի շարք դպրոցականներ, հիմնականում, իններորդցիներ, նախընտրել էին Վերջին զանգը նշելու այս տարբերակը:
Համերգը կայացավ անկախ հորդառատ անձրևից։ Դպրոցականները պարում էին անձրևի ներքո, ծնողներն ու ուսուցիչները պատսպարվել էին անձրևանոցների տակ։
Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համերգին երգեցին Գարիկը և Սոնան, Միհրան Ծառուկյանը, Էրիկը, Վարդան Բադալյանը, Արսեն Սաֆարյանը, Մաշա Մնջոյանը, Արսեն Գրիգորյանը, «Երգի պետական թատրոնը», «Ջեզլը» և այլք։








































Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի







