«ԵՊՀ ռեստարտի» մասնակիցներից երկուսն ամուսնացել են

16:57 • 31.05.18

 

Մայիսի 29-ին մեկնարկած «ԵՊՀ ռեստարտի» արդյունքում ամուսնացել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը և  Անի Վարդանյանը:

 

Այս մասին տեղեկացնում է  նախաձեռնության հեղինակ Դավիթ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում: Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ:

 

«Երբ որ մտածում էինք ռեստարտի մասին, ասում էինք՝ համ էլ լավ մարդիկ իրար կճանաչեն, կշփվեն, կսիրեն, բայց որ կամուսնանան, էդ չէինք մտածել:

 
Մեր շատ սիրելի Կարպիսն ու Անին ամուսնացել են, պատկերացնու՞մ եք՝ սա ինչ մեծ երջանկություն է:

Երկու հոյակապ, ազնիվ, բարի, պայքարող մարդիկ իրենց կյանքը որոշեցին իրար հետ կապել:


Մեր ուրախությունն այս պահին չափելի չէ:  

Ձեզ անսահման սեր ու երջանկություն»:

 

 

 

Հիշեցնենք, որ  երեկ գիշերվանից նախաձեռնության հեղինակները լքել են «ազատագրված» գիտխորհրդի դահլիճը և ոլորտի պատասխանատուներին կոչ արել 7-օրյա, ինչպես ձևակերպված էր, խելամիտ  ժամկետում արձագանքել ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին:

 

«ԵՊՀ ռեստարտ»֊-ի կողմից նախաձեռնված գործընթացը միտված է հեղափոխության ժամանակ հռչակված արժեքները ԵՊՀ-֊ում տարածելուն և ամրապնդելուն»,- ասված է հայտարարության մեջ, որում նաև հավելվում է.

 

«Հաշվի առնելով «Թավշյա հեղափոխության» հռչակած սիրո և համերաշխության սկզբունքները, համընթաց գնալով իրադարձությունների զարգացման տրամաբանությանը և հաշվի առնելով Արամ Սիմոնյանի առողջական վիճակի հանկարծակի վատթարացումը՝ մեր պայքարը թևակոխում է նոր փուլ»:

 

«ԵՊՀ ռեստարտի» մասնակիցներից երկուսն ամուսնացել են