Հունիսի 1-ը՝ Պանարմենիան մեդիա գրուպում (լուսանկարներ)

22:42 • 01.06.18

Պանարմենիան մեդիա գրուպն այսօր սովորականից ավելի մարդաշատ էր՝ զարդարված գունավոր փուչիկներով և երեխաների ժամանցն ապահովող զանազան ծրագրերով: 

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով մեծ մեդիաընտանիքի փոքրիկները եկել էին ծնողների աշխատավայր: Ընկերության պատերը զարդարված էին #մամայիգործիՏեղ, #պապայիգործիՏեղ եկած  երեխաների ձեռքով նկարված նկարներով:

Այս տարի Պանարմենիան մեդիա գրուպը մանկական միջոցառմանը հյուրընկալել էր նաև Հայ Մայրեր բարեգործական ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող երեխաներին:

«Armenia TV»-ի՝  «Նվագախմբի երեխաներն» իրենց երգն ու պարը նվիրեցին հավաքված մանուկներին, իսկ ծաղրածուն ու հեքիաթի հերոսները նրանց օրն իսկական տոն դարձրեցին:

Դե իսկ քաղցր բամբակն ու համեղ պաղպաղակը երեխաների ձեռքից անպակաս էին:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ: