Նիկոլ Քիդմանը պատմել է կորցրած 2 երեխայի մասին
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանը բրիտանական Tatler ամսագրին տված հարցազրույցում պատմել է ոչ միայն ստեղծագործական ծրագրերի, այլև կյանքի տխուր պահերի մասին:
Շիկահեր գեղեցկուհին անկեղծորեն պատմել է դերասան Թոմ Քրուզի հետ ամուսնության ընթացքում ունեցած երկու վիժման ու չծնված երեխաներին կորցնելու դեպքերի մասին:
Քիդմանի խոսքով՝ 23 տարեկանում՝ Քրուզի հետ ամուսնությունից կարճ ժամանակ անց, իր մոտ արտարգանդային հղիություն է եղել, իսկ դրանից 10 տարի անց՝ դերասանի հետ ամուսնալուծությունից առաջ, տեղի է ունեցել երկրորդ վիժումը:
«Ինձ ծանոթ է այդ կորստի տխրությունը, որն անընդհատ հոգիդ տանջում է: Սովորաբար, երեխայի կորստի մասին չեն խոսում, քանի որ դա կնոջ համար մեծ ցավ է»,-նշել է հոլիվուդյան գեղեցկուհին:
Նա մանրամասնել է, որ կարողացել է այդ ցավը հաղթահարել, երբ առաջին անգամ երեխա է ունեցել: Քիդմանը հավելել է, որ իր բոլոր կինոնվաճումների համար պարտական է երեխաներին:
Հիշեցնենք, որ դերասանուհին ունի երկու որդեգիր և երկու կենսաբանական երեխա:













