Արամեի և Աննայի դստեր 1–ամյակի ու մկրտության լուսանկարներն ու յուրահատուկ տորթը
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երեկ Արամեի և Աննայի դստեր՝ Աննա Մարիայի 1-ամյակն ու մկրտությունն էր։ Աննան այս մասին հարցազրույցը վստահել էր Tert.am Life-ին ու հայտնել, որ քավորի պարտականությունները վստահել են իրենց ընտանիքի վաղեմի ընկերոջը՝ Երեմին, որի երեխաների քավորն էլ իրենք են հանդիսանում։
Աննա Մարիայի տարեդարձի և մկրտության առթիվ, մայրիկի խոսքով, փոքրիկ խնջույք են կազմակերպել։ Միայն մտերիմների ներկայությամբ կազմակերպված խնջույքի զարդարանքն ու բոլոր դետալները, սակայն, մանրակրկիտ մտածված են եղել։ Աննան առանձնացրել էր խնջույքի տորթը` նշելով, որ այն պտտվող է` հրեշտակի թևերով։ «Տպավորություն է, որ թռչում է։ Շատ գեղեցիկ զարդարել ենք թե՛ տորթի սեղանը, թե՛ եկեղեցին։ Մենք ամեն ինչ մանրակրկիտ պատրաստել ենք, սակայն փոքր մասշտաբներով»,ժ– ասել էր նա։
Արամեն, Աննան և փոքրիկն արարողությանը ներկայացել են խորհրդանշական սպիտակ հագուստով։
Երեխային այս փուլում մկրտելը Արամեի ցանկությունն է եղել, թեև Աննան այլ ծրագրեր է ունեցել. «Մտածում էի, որ երկրորդ բալիկն էլ կունենանք, երկուսին միանգամից կկնքենք, սակայն Արամեն ասաց, որ չգիտենք, Աստված մեզ երբ կպարգևի երկրորդ երեխան, ինքն ուզում էր, որ բալիկը մկրտված լինի` Աստծո օրհնության տակ։ Որոշեցինք չհետաձգել արարողությունն ու հենց ծննդյան օրը կնքել նրան, քանի որ 1–ամյակը հիշարժան օր է։ Երկրորդ երեխան էլ իր կնունքը կունենա»։
Ներկայացնում ենք արարաողության լուսանկարներն ու տեսանյութերը.















