PROJECT LA–ը ներկայացրել է The Vampire ստեղծագործությունը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ

14:22 • 06.06.18

 

Լևոն Արևշատյանի հեղինակային երգերից կազմված PROJECT  LA–ը ներկայացրել է նոր ստեղծագործություն։ The Vampire ստեղծագործության երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, խոսքերը գրվել են անգլիացի հայտնի գրող Ջոզեֆ Ռեդյարդ Քիփլինգի բանաստեղծության հիման վրա։

 

Երգը կատարում է Գոռ Սուջյանը, գործիքավորումն արել է Հայկ Գասպարյանը։

 

Նշենք, որ գրված PROJECT  LA–ն արդեն 2 ալբոմ ունի, որտեղ ներառված են Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ Նախագծի մենակատարներն են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Ջիվան Խաչատրյանը և Սյուզան Մելքոնյանը։ Երգերի գործիքավորումներն արել են Խաչիկ Սահակյանը, Հայկ Գասպարյանը և Էդգար Հայրապետյանը։

 

 

 

PROJECT LA–ը ներկայացրել է The Vampire ստեղծագործությունը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ