«Նախապատրաստական». Անուշկա Մարգարյանի հարսի զգեստով լուսանկարներ է հրապարակել

12:52 • 12.06.18

 

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը, որն այժմ նկարահանվում է «Երևի» հեռուստասերիալում, Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել հարսանեկան զգեստ փորձելիս և մակագրել՝ «Նախապատրաստական»։

 

Սա դերասանուհու ընկերներին և  երկրպագուներին  ենթադրությունների տեղիք է տվել, թե նրա անձնական կյանքում փոփոխություն կա և պատրաստվում է ամուսնանալ։

 

Tert.am Life–ը կապ հաստատեց Անուշկայի հետ, պարզելու, թե ինչ առիթով են արվել լուսանկարները։ Դրանք նկարահանման հրապարակի՞ց են, թե իսկապես պատրաստվում է ամուսնանալ։

 

«Առայժմ չեմ ցանկանում մեկնաբանել այս հարցը։ Ժամանակը կգա, և բոլորը կիմանան, թե ինչ առիթով են արվել դրանք»,– ասաց նա։

 

Նշենք, որ Անուշկան հարսանեկան զգեստ հագնելու առիթ մի քանի անգամ արդեն ունեցել է հեռուստասերիալներում։

 

«Նախապատրաստական». Անուշկա Մարգարյանի հարսի զգեստով լուսանկարներ է հրապարակել