Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Armcomedy Live-ում

14:36 • 13.06.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ Armcomedy նախագիծը տեղափոխվել է «Արմենիա TV»` Armcomedy Live անվանմամբ և որոշակի փոփոխություններով։

 

Նախագծի առաջին թողարկման հյուրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է` Աննա Հակոբյանը, որի հետ Սերգեյն ու Նարեկը հետաքրքիր զրույց են ունեցել։  Թե ինչ ընթացք է ունեցել զրույցը, հեռուստադիտողները կիմանան շաբաթ երեկոյան։

 

Ավելի վաղ մեզ հետ զրույցում տղաները հայտնել են, որ Armcomedy Live-ն իր հետ տանում է այն ամենը, ինչն արդեն սիրվել է հեռուստադիտողների կողմից՝ դրան ավելացնելով նոր խորագրեր, դեմքեր, հետաքրքիր, հումորային դրվագներ: Տղաները վստահեցրին՝ սրության պակաս հեռուստադիտողը չի զգա, եթե ոչ հակառակը` ավելի սուր կլինեն։

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Armcomedy Live-ում