Ջազզվեի նվերը ֆուտբոլասեր հաճախորդներին. ֆուտբոլային թեժ երեկոների մեկամսյակը սկսված է
Ամառվա կարևոր իրադարձությանը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Ջազզվե ընկերությունը պատրաստվել է ինչպես հարկն է՝ իր հաճախորդների համար ապահովելով տպավորիչ սպորտային երեկոներ: Ջազզվեի երկու մասնաճյուղերում՝ Աբովյանի և Օպերայի սրճարաններում, երեկ ազդարարավեց ֆուտբոլային երեկոների մեկնարկը:
Tert.am Life-ը հետևել է երեկոյի ընթացքին և ներկայացնում է մանրամասները։
Օպերայի Ջազզվեում տեղադրվել է 40 հեռուստացույց, որոնք այնպես են դասավորված, որ յուրաքանչյուր հաճախորդի համար խաղին հետևելը հարմարավետ լինի: Հաճախորդներն ունենալու են տեղում խաղադրույքներ անելու հնարավորություն: Այսպիսով` Ջազզվեն հոգացել է ֆուտբոլասեր հաճախորդների համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման հարցը։
«Թեև Ջազզվեն իր կառուցվածքով սպորտային ասոցիացիաներ չունի, հաշվի առնելով մեր հաճախորդների մեկնաբանությունները և արձագանքներն օնլայն ու օֆլայն տիրույթում, որոշեցինք այս ամիս ֆուտբոլային երեկոներ կազմակերպել ու Ջազզվեում ստեղծել սպորտային միջավայր»,- ասաց Ջազզվե ընկերության մարքեթինգ մենեջեր Ռուբեն Խաչատրյանը:

Ամառը Ջազզվեում միայն այս նորույթով չի սահմանափակվում: Հունիսի 1-ից Ջազզվեում գործում է նոր, թարմացված ամառային մենյու:
«Փոփոխել ենք մենյուի դիզայնը, ավելացրել ենք վրացական, եվրոպական ուտեստներ, թարմացրել ենք պաղպաղակների և աղանդերի տեսականին: Վերջերս մեր հրավերով այստեղ էր սիցիլիացի խոհարար Պիետրո Գարաֆֆոն, որը մեզ հետ կիսվեց իտալական ուտեստների իր գաղտնիքներով։ Թարմացված մենյուում ներառված են նաև նրա առաջարկած ուտեստնները»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Առաջիկայում Ջազզվե ընկերությունը սպառողին ներկայանալու է նոր առաջարկներով: Օպերայի Ջազզվեում երկու սրահների մեջտեղում գործելու է առանձին տաղավար, որտեղ վաճառվելու են քաղցր բամբակ և, ինչպես տարածված է ասել, լցնովի պաղպաղակ, լինելու է սրճաղաց: Ընկերությունը սպառողին կներկայանա նաև իր արտադրած սուրճերից մեկի`«Թամարի» համով պաղպաղակով:




















Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի







