Գայանե Փայտյանի դստրերի մկրտությունը` դերասան Արթուր Հակոբյանի քավորությամբ
Հաղորդավար, լրագրող Գայանե Փայտյանի զույգ աղջիկները` Էվան ու Էլլան, օրերս դարձել են 1 տարեկան, ինչի առթիվ փոքրիկները մկրտվել են։ Երեխաների մկրտության արարողությունը կայացել ` Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Նրանց կնքահոր պարտականությունները ստանձնել է դերասան Արթուր Հակոբյանը։
Հեռուստամեկնաբանը աղջիկների տարեդարձի խնջույքը մեկտեղել է նաև ատամհատիկի արարողության հետ։
Գայանեն միշտ նշում է, թե դստրերը որքան են փոխել իր կյանքը։ «Երջանկությունն այնպիսին պետք է լինի, որ մեկ տարին մեկ օրվա պես անցնի, որպեսզի չարչարվելը, չքնելն ու հոգնածությունից օրվա սկիզբն ու վերջը խառնելը օրհնանք լինեն։ Աստված կյանքիս ամենամեծ նվերն արեց՝ ուղիղ մեկ տարի առաջ։ Շնորհավոր ձեր ծնունդը արդեն մեկ տարեկան, սպասված, երազած ու փայփայած ձագեր ջան, Աստծո աջը ձեր գլխից անպակաս լինի»,– փոքրիկների տարեդարձի առթիվ գրել է հեռուստամեկնաբանը։




















