«Անսահման հարգանքի և փոխըմբռնման 2 տարի». Գոհար Գասպարյանն ու Նարեկ Վանը նշում են իրենց ամուսնության տարեդարձը
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ու «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն այսօր նշում են իրենց ամուսնության 2–ամյակը։
Այս առթիվ Գոհարը հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել. «Շնորհավոր մեր տարեդարձը, իմ սեր։ Անսահման հարգանքի և փոխըմբռնման 2 տարի»։
Նշենք, որ զույգն արդեն փոքրիկ ունի։ Նրանց որդին` Վանը, լույս աշխարհ է եկել 2017 թվականի հոկտեմբերին։ «Երեխայի ծնունդն ինձ համար երկար սպասելի էր։ Երբ հասուն տարիքում ես մայր դառնում, և՛ պատասխանատվությունն է մեծ, և՛ զգացողություններն են խառը. գիտես, որ ինչ–որ հրաշք է բնակվում ձեր տանը, սակայն լիարժեք չես գիտակցում` ինչ է կատարվում, քանի որ դեռ շատ փոքրիկ է։ Ընտանիքում բոլորս հուզված ենք»,– փոքրիկի ծննդից հետո Tert.am Life–ին տված հարցազրույցում ասել էր հաղորդավարուհին։
Ամուսնության 2–ամյակի առթիվ ներկայացնում ենք զույգի հարսանեկան լուսանկարները։














