Մհերի կնոջ առաջին լուսանկարները հղիության ընթացքից
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգիչ Մհերի ընտանիքում շուտով համալրում է սպասվում։ Երգչի կինը՝ Արմինեն, Ինստագրամի անձնական էջում առաջին անգամ հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է իր կարգավիճակը։
Նշենք, որ զույգն արու զավակի է սպասում։
Հունիսի 17-ին Մհերն ու Արմինեն նշում էին իրենց ամուսնության առաջին տարեդարձը, ինչի առթիվ Արմինեն իր էջում գրել էր. «1 տարի անցավ... Ես ամենաերջանիկ աղջիկն եմ աշխարհում, բայց գիտե՞ք, թե ինչու: Քանի որ ես ստացա լավագույն մարդը աշխարհում: Ես ուզում եմ ասել միայն երեք ամենակարևոր խոսքերն ինձ համար, ամենակարևորը, երեք խոսքեր, որոնք դարձել են իմ աշխարհը, երեք բառեր, որոնք դարձան ինձ համար ազդանշան, իմ թևերը, իմ ոգեշնչումը: Ես սիրում եմ քեզ: Ես սիրում եմ Ձեզ ավելի շատ կյանքից, ես երջանիկ եմ, որ ունեմ քեզ ու արդեն Ձեզ»։









