PROJECT LA–ը ներկայացրել է Who Shall I Meet ստեղծագործությունը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ

13:35 • 22.06.18

 

PROJECT  LA–ը ներկայացրել է նոր ստեղծագործություն, որը կոչվում է Who Shall I Meet («Ո՞վ կհանդիպի»): Լևոն Արևշատյանի երաժշտությամբ ստեղծագործությունն ներկայացնում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունը։ Երգը կատարում է Գոռ Սուջյանը։

 

Լևոն Արևշատյանի հեղինակային երգերից կազմված  PROJECT  LA–ն արդեն 2 ալբոմ ունի, որտեղ ներառված են Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։

 

Նախագծի մենակատարներն են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Ջիվան Խաչատրյանը և Սյուզան Մելքոնյանը։ Երգերի գործիքավորումներն արել են Խաչիկ Սահակյանը, Հայկ Գասպարյանը և Էդգար Հայրապետյանը։

 

PROJECT LA–ը ներկայացրել է Who Shall I Meet ստեղծագործությունը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ