Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ԱՄՆ մեկնելու առիթն ու կրտսեր որդու հուզիչ արձագանքը ծնողների հետ հանդիպմանը

13:14 • 22.06.18

 

Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանը երեկ են վերադարձել ԱՄՆ-ից։ Հռիփսիմեն Tert.am Life–ին է տրամադրել ԱՄՆ–ում իրականացրած նոր ֆոտոշարքն ու պատմել ԱՄՆ մեկնելու առիթի և կրտսեր որդուց հեռու լինելու բարդության մասին։

 

Ամուսինները մեկնել էին իրենց ավագ որդու` Ալբերտոյի հետ, իսկ կրտսերին` Ռոբերտոյին թողել էին տատիկի խնամքին։

 

«Այս անգամ աշխատանքային այցով չէինք մեկնել ԱՄՆ։ Որոշել էինք այնտեղ հանգստանալ։ Ալբերտոյին խոստացել էինք, որ ուսումնական տարվա ավարտից հետո իրեն կտանենք Միացյալ Նահանգներ»,– ասաց Հռիփսիմեն ու հավելեց, որ օվկիանոսից այն կողմ հրաշալի ժամանակ են անցկացրել ու հանգստացել առօրյա հոգսերից։

 

Թեև նրանք լավ հանգիստ են ունեցել, այս օրերը նաև բարդ էին, քանի որ հեռու էին իրենց փոքր տղայից` մեկուկես տարեկան Ռոբերտոյից։ «Ահավոր դժվար էր։ Այլևս չէինք դիմանում կարոտին»,– ասաց Հռիփսիմեն ու նկատեց, որ որդին էլ իրենց էր շատ կարոտել։ Փոքրիկի հետ հանդիպումը բավականին զգացմունքային է եղել։ «Երբ վերադարձանք, փաթաթվել էր մեզ ու բաց չէր թողնում»,– ասաց երգչուհին։

 

Ընտանիքն ԱՄՆ–ում անցկացրել է 20 օր։ Ամուսինները Հայաստանում բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ ունեն։ Երեկ են վերադարձել Հայաստան, այսօր արդեն աշխատանքային վազքի մեջ են։

 

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ԱՄՆ մեկնելու առիթն ու կրտսեր որդու հուզիչ արձագանքը ծնողների հետ հանդիպմանը