Սերժ Թանկյանը կնոջ հետ Հայաստանում է
Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կրկին Հայաստանում է: Այս անգամ նա հայրենիք է եկել կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ:
Ինստագրամի իր էջում Թանկյանը լուսանկար է հրապարակել «Ոսկեվազ» գինետնից։ Երաժիշտը հանդիպել է ռեփեր Միշոյի, նրա կնոջ՝ Սոնա Հովհաննիսյանի ու վերջինի ընտանիքի հետ:
Սոնան ևս հրապարակում է արել Ինստագրամում և գրել. «Այնքան հրաշալի բաներ են պատահում այս ամառ: Հրաշալի օր՝ հրաշալի մարդկանց հետ, որն անցկացրեցինք մեր գինետանը»:
Թանկյանն օրերս մեկ արևածագի լուսանկար էր հրապարակել Հայաստանից և գրել. «Հայաստանի երկինքը ցույց է տալիս, որ արդարությունը հաղթում է անարդարությանը։ Ահա, թե ինչ է կատարվում Հայաստանում հիմա»։









