«Նռան հատիկի» առաջին հավաքույթն ու համատեղ հանգիստը
«Նռան հատիկ» հեռուստասերիալի անձնակազմը կիրակի օրն օգտագործել է համատեղ հանգստի համար։ Ստեղծագործական թիմի անդամները գնացել են Աշտարակի ձոր, որտեղ ուրախ ու լավ օր են անցկացրել։ Նախագծի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը Tert.am Life–ին է տրամադրել օրվա լուսանկարներն ու հայտնել, որ «Նռան հատիկի» կազմով առաջին անգամ էին գնում բնության գիրկ, սակայն իրենց հիմնական թիմում հավաքույթներն անվանդական են։
«Վաղուց էինք մտադիր անձնակազմով քաղաքից դուրս գնալ։ Այս կիրակի մեր թիմի ամենաերիտասարդ անդամի` Տիգրանի 17–ամյակն էր, որոշեցինք հենց այդ օրն էլ գնալ բնության գիրկ։ Շատ լավ օրև ունեցանք, հրաշալի ժամանակ անցկացրինք, թեև չեմ կարող ասել, որ դերասանները հանգստացան։ Մի վայրկյան, անգամ, հանգիստ չեն ունեցել, քանի որ կողքի տաղավաներից մարդիկ իմացել էին, որ «Նռան հատիկի» անձնակազմ է եկել, գալիս էին ու ցանակնում նկարվել դերասանների հետ»,– ասաց Դիանան։
Պրոդյուսերի խոսքով` անձնակազմի հետ նման հավաքույթները շարունակական կլինեն, հատկապես ամռանը։ Նրանք արդեն մտածում են, թե ուր կարելի է գնալ հաջորդիվ։

















