Ալեքսիս Օհանյանը Հայաստանում այցելել է շուկա ու գրառում արել այդ մասին

16:36 • 27.06.18

 

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան ու արդեն երկրորդ ինստագրամյան գրառումն արել դրա վերաբերյալ:



Միլիոնատերը պատմել է շուկա կատարած այցի մասին ու համապատասխան լուսանկար հրապարակել:

 

«Այցելություն շուկա: Նկարում պատկերված չեն համեղ ծիրանները: Մեզ մոտ շատ լավ է ստացվում սնունդը պահածոյացնելը: Հայրս սովոր էր ձմռան համար բանջարեղեն պահածոյացնել: Կարծում եմ, որ իմ սկսելու հարցը լոկ ժամանակի խնդիր է»,-գրել է Օհանյանը:

 

Հիշեցնենք, որ Ալեքսիսը Հայաստան էր այցելել նաև 2010թ.: Նա ծնվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների որդու՝ Քրիս Օհանյանի և գերմանուհի մոր ընտանիքում:

 

Այժմ նա ամուսնացած է աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկի՝ Սերենա Ուիլյամսի հետ և ունի դուստր, որին անվանել է Օլիմպիա Ալեքսիս Օհանյան: