Ծնվել է Սիդնի Գրիգորյանի առաջնեկը

12:32 • 27.06.18

 

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ երգչուհի Սիդնի Գրիգորյանը մայրիկ է դարձել։ Էրեբունի բժշկական կենտրոնում երեկ` հունիսի 26–ին, լույս աշխարհ է եկել երգչուհու որդին։

 

Սիդնին և ամուսինը` Ցոլակը, մինչև վերջին պահը չէին կողմնորոշվում, թե ինչպես են անվանակոչելու իրենց առաջնեկին, զույգը որոշել էր փոքրիկի անունն ընտրել  նրան տեսնելուց հետո։ 

 

Հղիության ընթացքում Tert.am Life-ին տված հարցազրույցում Սիդնին նշել էր, որ օրեցօր հասկանում է մայրիկ դառնալու պատասխանատվությունը: 

Ծնվել է Սիդնի Գրիգորյանի առաջնեկը