Երգիչ Արամեին վիրահատում են

12:25 • 03.07.18

 

Երգիչ Արամեին վիրահատում են Նաիրի բժշկակական կենտրոնում։ Tert.am Life-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց երգչի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը և հայտնեց, որ վիրահատությունն այս պահին դեռ ընթացքի մեջ է։

 

«Ծանրաբեռնված աշխատանքի պատճառով Արամեի մոտ առողջական խնդիր էր ի հայտ եկել, որը վիրահատական միջամտության կարիք ուներ։ Այս պահին վիրահատությունը դեռ ավարտված չէ, սակայն անհանգստանալու կարիք չկա։ Վիրահատությունը վտանգավոր չէ»,– ասաց Սյոման։ 

 

Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին էլ Tert.am Life-ին հայտնեց, որ վիրահատությունը անհետաձգելի բուժօգնության շրջանակում չի արվել, այն պլանային էր։

 

Նշենք, որ Արամեն ու կինը` Աննան, վերջերս են վերադարձել Դուբայից, որտեղ վայելել են իրենց ընտանեկան հանգիստը։

Երգիչ Արամեին վիրահատում են