Ինչպես են անցնում «Թունավոր սեր» հեռուստանովելի նկարահանումները

13:03 • 07.07.18

 

Էմմա Սապունջյանի, Գևորգ Հայրապետյանի, Լուիզա Ներսիսյանի, Մերի Հակոբյանի,  Մարիամ Դավթյանի, Նիկոլայ Եղիազարյանի և այլ դերասանների մասնակցությամբ «Թունավոր սեր» հեռուստասերիալի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։

 

Հարուստ ու աղքատ խավերի բախումը ներկայացնող հեռուստանովելն արդեն «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում է։ Հեռուստանովելի նկարահանումներն արդեն ավարտվել են։ Դրանք  տևել են մոտ 2 ամիս։

 

Հեռուստանովելի ստեղծագործական թիմը Tert.am Life–ին է տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից։

 

Սա «Գնված երջանկություն», «Ռեստարտ 2020», «Հին արքաներ», «Քավարան» նախագծերն իրականացրած Film factory ընկերության առաջին աշխատանքն է մելոդրամա ժանրում։ Հեռուստադիտողների առաջին արձագանքը թիմի համար գոհացուցիչ է։ Այն արդեն հասցրել է մեծ լսարան գրավել։

 

Ինչպես են անցնում «Թունավոր սեր» հեռուստանովելի նկարահանումները