«Դու կյանքիս մեծագույն սերն ես». Ջասթին Բիբերը հաստատել է հայտնի մոդելի հետ նշանվելու լուրը
Հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերը հաստատել է, որ նշանվել է Maxim ամսագրի վարկածով աշխարհի ամենասեքսուալ կին ճանաչված սուպերմոդել Հեյլի Բոլդուինի հետ։ Նա նշել է, որ գտել է կյանքի մեծագույն սիրուն:
«Ինչ-որ բան ասելուց առաջ ուզում էի մի քիչ սպասել, բայց լուրերն արագ են տարածվում: Լսի՛ր, Հեյլի, ես այնքան շատ եմ սիրում այն ամենը, ինչ քեզ հետ է կապված: Այնպես եմ ուզում ամբողջ կյանքս կողքիդ անցկացնել, ճանաչել քո էության ամեն մի մասնիկը: Թող Աստված պահապան լինի մեր ընտանիքին ու առաջնորդի մեզ յուրաքանչյուր քայլում, որոշման մեջ: Իմ սիրտն ամբողջովին քոնն է, ու ես քեզ միշտ առաջին տեղում եմ դնելու: Հե՛յլի Բոլդուին, դու կյանքիս մեծագույն սերն ես, ու ես չեմ ուզում կյանքս ապրել մեկ ուրիշի հետ»,- Ինստագրամի իր էջում գրել է Ջասթինը, ապա նշել, որ իրենք լրացնում են միմյանց:
Երգիչը հավելել է, որ իր ու Հեյլիի օրինակով իր կրտսեր եղբայրն ու քույրը կտեսնեն գեղեցիկ ու ամուր ընտանիքի շատ ճիշտ օրինակ և իրենք էլ կձգտեն դրան: Գրառման վերջում Բիբերը նկատել է, որ «լավ կինն Աստծո կողմից ուղարկված պարգև է»:
Աստղի ընտրյալն իր հերթին գրել է, որ անսահման երջանիկ է, ու չգիտի, թե որ արժանիքի համար է նման երջանկության արժանացել:
Հիշեցնենք, որ երգիչն իր ընտրյալին առաջարկություն է արել Բահամյան կղզիներում կազմակերպված խնջույքի ժամանակ:
Բիբերի անվտանգությունն ապահովող թիմի անդամները բոլոր ներկաներին խնդրել են պահել հեռախոսներն ու նախազգուշացրել, որ հիմա շատ կարևոր բան է տեղի ունենալու: Դրանից հետո երգիչը բոլորի աչքի առաջ առաջարկություն է արել, իսկ Բոլդուինն էլ իր համաձայնությունն է տվել:
Հիշեցնենք, որ զույգը հանդիպում էր 2016թվականին, հետո նրանք բաժանվեցինն: Հայտնի է, որ Բիբերն ու Բոլդուինը վերսկսել են իրենց հարաբերություններն այս տարի:








