Հրաչ Քեշիշյանի որդին այսօր զորացրվեց բանակից

14:19 • 10.07.18

 

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի որդին` Դավիթը, այսօր զորացրվել է Հայոց բանակից։ Դավիթը ծառայել է Պաշտպանության բանակում։

 

Հրաչ Քեշիշյանը սոցցանցային իր էջերում հրապարակել է որդու լուսանակարն ու մակագրել.

 

«Դավիթն այսօր զորացրվեց: Հիմա նոր էտապ. ուսում և հասուն կյանք: Բարի ծառայություն բոլոր զինվորներին և նորակոչիկներին: Բարի վերադարձ բոլոր զորացրվողներին»։