Հովհաննես Բաբախանյանի և կնոջ երկրորդ հարսանիքն ու դերասանի 50-ամյակի խնջույքը

13:47 • 12.07.18

 

ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան, երգիչ Հովհաննես Բաբախանյանը նշել է իր 50 ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել հարազատների մասնակցությամբ։

 

Հովհաննես Բաբախանյանը որոշել է օրը նշանավորել նաև իր ամուսնության  25–ամյա  և  գործունեության 35–ամյա հոբելյանները տոնելով։

 

Արծաթե հարսանիքի առթիվ դերասանն ու կինը` Մերի Մսրյանը,  կրկին պսակադրվել են և երկրորդ անգամ միմյանց հավերժ սիրելու երդում տվել։ Մերին հյուրերին ներկայացել է հարսի զգեստով։

 

Օրվա լուսանկարները դերասանն ու կինը հրապարակել են սոցցանցային իրենց էջերում։