Քրիս Ջեները խոստովանել է, որ զղջում է Ռոբերտ Քարդաշյանին դավաճանելու համար

19:10 • 13.07.18

Ամերիկյան շոու բիզնեսի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի՝ Քարդաշյան-Ջեներ կլանի «ղեկավար» Քրիս Ջեները խոստովանել է, որ չի հպարտանում նախկին ամուսնուն՝ Միացյալ Նահանգներում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին, դավաճանելու համար:

Վաթսուներկուամյա կինը Fox News-ին տված հարցազրույցում բացատրել է, որ այժմ ափսոսում է իր արարքի համար:

Հայտնի է, որ Ջեների ու հանգուցյալ Քարդաշյանի ամուսնությունից ծնվել են կնոջ 6 երեխաներից 4-ը՝ Քորթնի, Քիմ, Քլոե և Ռոբերտ Քարդաշյանները:

«Ես Ռոբերտի հետ ամուսնացել եմ 22 տարեկանում ու հղիացել անմիջապես մեղրամսի ժամանակ: Ես ունեի ամենաերջանիկ կյանքը, որի մասին նույնիսկ չէի էլ կարող երազել»,-ասել է Ջեները:

Երբ լրագրողը հիշեցրել է, որ կինը, հայազգի տղամարդու հետ ամուսնացած լինելով հանդերձ, սիրավեպ է սկսել մարզիկ Թոդ Ուոթերմանի հետ, Ջեները պատասխանել է.«Այո՛, այո՛, ես նման բան արել եմ, ու դա մի բան է, որով ես ամենևին էլ չեմ հպարտանում:

Հիմա, երբ արդեն հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ դա կյանքիս մեծագույն զղջումներից մեկն է՝ այն, որ ընտանիքս քանդվեց»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քարդաշյանը, որը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգ էր, մահացել է 2003թ. սեպտեմբերի 30-ին՝ քաղցկեղի պատճառով: Նա 59 տարեկան էր:

Картинки по запросу kris jenner robert kardashian