Մովսես Երեմյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ շուտով կծնվի իր և Աննա Սիմոնյանի առաջնեկը

16:02 • 16.07.18

 

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ դերասան Մովսես Երեմյանը մեկնել է ԱՄՆ, քանի որ այնտեղ շուտով լույս աշխարհ է գալու նրա և Աննա Սիմոնյանի առաջնեկը։ Մովսեսն ու Աննան տղա երեխայի են սպասում. Աննան հղիության վերջին փուլում է։

 

Քանի որ այս շրջանում դերասանը նկարահանվում է «Նռան հատիկ» հեռուստասերիալում, ըստ սցենարի, կերպարը ևս գտնվում է ԱՄՆ–ում, որպեսզի Մովսեսի բացակայությունը հեռուստադիտողների համար նկատելի չլինի։

 

Դերասանը նախատեսում է Հայաստան վերադառնալ օգոստոսին։

 

Ավելի վաղ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ Աննա Սիմոնյանը մեկնել է ԱՄՆ, որպեսզի իր երեխային այնտեղ լույս աշխարհ բերի։ Աննան երկար տարիներ ապրել է ԱՄՆ–ում, Մովսեսի հետ ամուսնությունից հետո վերադարձել է Հայաստան։ Այսպիսով` ծնողները լուծում են նաև երեխայի ԱՄՆ քաղաքացիության հարցը։

 

Մովսես Երեմյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ շուտով կծնվի իր և Աննա Սիմոնյանի առաջնեկը