Սյուզի Մելիքյանի 31-ամյակի խնջույքի լուսանկարները
Երգչուհի Սյուզի Մելիքյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Սյուզին բոլորել է 31 տարին, ինչի կապակցությամբ փոքրիկ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։
Սոցցանցային իր էջերում երգչուհին հրապարակել է օրվա լուսանկարները։
Հանրությանը որպես երգչուհի, այնուհետև որպես դիմահարդար ներկայացած Սյուզին այս փուլում զբաղված է իր հեղինակային շապիկների թողարկմամբ։
Ավելի վաղ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին նկատել էր, որ իր համար գտնում է հետաքրքիր լուծումներ, որոնք գրավում են շրջապատի ուշադրությունը, այդ իսկ պատճառով որոշել է նոր գործունեություն սկսել։










