«Ոսկե ծիրանի» բոլոր մրցանակակիրներն ու փակման ֆոտոշարքը
«Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնն արդեն պատմություն է։ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ կինոփառատոնի փակման արարողությունը, որի ժամանակ հայտնի դարձան փառատոնի մրցանակակիրները։
Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերն ու բոլոր մրցանակակիրներին։
Այսպիսով`
«Լավագույն սցենար» անվանակարգում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացավ ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարը՝ «Մայրամուտի բեռնատարը» ֆիլմի համար:
Սոս Սարգսյանի անվան մրցանակը`«Լավագույն դերասան» անվանակարգում ստացավ Շանթ Հովհաննիսյանը՝ «Եվա» ֆիլմում իր դերակատարման համար:

Անահիտ Աբադի «Եվա»-ն ճանաչվեց նաև «Լավագույն ֆիլմ»` «Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրում: Այս անվանակարգում «Լավագույն դեբյուտ» մրցանակին արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը: «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ ճանաչվեց Առնո Խայաջանյանին։
Վավերագրական ֆիլմերի մրցույթում հատուկ մրցանակ ստացավ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ֆիլմը:
Միջազգային վավերագրական ֆիլմեր անվանակարգում «Արծաթե ծիրան»–ին արժանացավ Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» ֆիլմին: «Ոսկե ծիրան»-ը ստացավ Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում «Արծաթե ծիրանը» բաժին հասավ Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» ֆիլմին, իսկ «Ոսկե ծիրան» ստացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:
«Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացան ռեժիսորներ Ժան Ֆրանկո Ռոսին և Ասղար Ֆարհադին:
FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը:
Փառատոնի պատվո մրցանակին արժանացավ հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:







































Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի







