«Արժե աշխարհ գալ, որ սիրես ու սիրվես, ես սիրում եմ քեզ». Նազենի Հովհաննիսյանը նշում է 36–ամյակը

12:22 • 18.07.18

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Նազենին բոլորում է 36 տարին, ինչի առթիվ արդեն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերների ու գործընկերների կողմից։ Ինստագրամի իր էջում դերասանուհին լուսանկար է հրապարակել և գրել.

 

«Մենք երբեք չգիտենք՝ ինչու ենք աշխարհ գալիս, բայց երևի երբեք ոչինչ պատահական չի լինում։ Ամեն մարդ ունի իր ուղին։ Ես էլ իմը։ Չգիտեմ` այն ուր կտանի ինձ, բայց հաստատ գիտեմ որտեղից եմ սկսել. իմ Ընտանիքից, Գենից, Ազգից ու Հավատքից։ 1982-ի Հուլիսի 18. ես ծնվեցի ու սկսեցի ինձ փնտրել... առ այսօր։ 2018. հուլիսի 18... փնտրտուքի ճանապարհին սովորեցի մի բան հաստատ. սիրել Աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, անկախ իր դառնությունից։

 

Իմ 36-ում ես նորից սկսում եմ ապրել... զրոյից ։) Ինչպես ամեն տարի։ Բայց ինչ էլ լինի, հաստատ արժե էս աշխարհ գալ, որ ՍԻՐԵՍ ու Սիրվես։)

 

Ես սիրում եմ քեզ♥☀»։

 

«Արժե աշխարհ գալ, որ սիրես ու սիրվես, ես սիրում եմ քեզ». Նազենի Հովհաննիսյանը նշում է 36–ամյակը