Հոլիվուդյան դերասան Քեն Դավիթյանի փորձություններն ու զրույցը` ArmComedyLive–ում

15:24 • 19.07.18

 

Արմենիա TV-ի եթերում շարունակվում է ArmComedyLive նախագիծը, որը նոր ձևաչափում հյուրերի հետ ոչ միայն հետաքրքիր զրույցներ է ներկայացնում, այլև հետաքրքիր խաղեր խաղում ու նրանց դնում անսովոր իրավիճակներում։

 

Այս շաբաթ ArmComedyLive-ը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան Քեն Դավիթյանին, որին ստիպել է ընկնել ծայրահեղությունների խաղի մեջ, օրինակ, տարբերակել հանցագործներին և մշակույթի գործիչներին։

 

Սերգեյն ու Նարեկը փորձել են նաև տեսնել, թե ինչ կա թաքնված 64-ամյա Քենի սուրճի մրուրում: Բոլոր բացահայտումները կլինեն շաբաթ երեկոյան, մինչև այդ  Tert.am Life-ն իր ընթերցողներին է ներկայացնում զավեշտալի թողարկման բեքսթեյջ լուսանկարները։

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Հոլիվուդյան դերասան Քեն Դավիթյանի փորձություններն ու զրույցը` ArmComedyLive–ում