Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն 5 րոպեում 5 միլիոն դոլար է վաստակել: Ինչպես նշում է Daily Mail-ը, գումարը գոյացել է հայուհու նոր՝ Kimoji Vibes, Kimoji Cherry և Kimoji Peach օծանելիքների վաճառքից:
37–ամյա աստղն օծանելիքներից յուրաքանչյուրը վաճառել է 45 դոլարով:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ Քարդաշյանը նորույթի գովազդի համար անգամ մեկ ցենտ չի ծախսել: Նա օծանելիքների մասին պատմել է Instagram-ում, ինչպես նաև խնդրել է մտերիմ ընկերուհուն՝ դերասանուհի Դրյու Բերիմորին, գովազդի հարցում օգնել իրեն:
Պարբերականը հիշեցնում է, որ նախորդ տարի Քարդաշյանն իր օծանելիքի վաճառքից մեկ օրում 14 մլն դոլար էր վաստակել:












