Միշոյի շնորհավորանքը՝ կնոջ տարեդարձի առթիվ
Ռեփեր Միշոյի կինը՝ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը. Այս առիթով ռեփերն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել կնոջ հետ և գրել. «Էն ո՞ւմ ախպոր ծնունդն ա։ Քեզ ցանկանում եմ` ինձ»։
Իր հերթին Սոնան լուսանկար է հրապարակել տարեդարձի ծաղիկներով և գրել. «Ինչու է Կյաժոն ուտում իմ տարեդարձի ծաղիկները»։
Նշենք, որ Միշոն ու Սոնան ամուսնացած են արդեն 3 տարի։ Մինչև ամուսնությունը Սոնան բնակվում էր ԱՄՆ–ում, սակայն ամուսնությունից հետո տեղափոխցվեց Երևան։









